Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին

ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որը նվիրված էր 2014թ.-ի ավարտական հանդիսությանը:

 

Նիստը բացեց և շրջանավարտներին շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Սիրելի շրջանավարտներ, տարիներ առաջ ձեր ներքին մղումով, ձեր ծնողների խորհրդով և մեկ երազանքով՝ դառնալ լավ բժիշկ և հմուտ մասնագետ, դուք ընտրել եք մեր բուհը, մեր մասնագիտությունը: Անցան երբեմն դժվար, բայց միշտ հետաքրքիր ուսման տարիները, և այսօր մասնագիտությունը, որը դուք ընտրել եք, ընդունում է ձեզ, շնորհավորում եմ:

 

ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներինՄեր մասնագիտության մեջ կա մի ոգևորիչ, կարևոր և պարտադրող երևույթ, որն ուղղորդում է մեզ ամբողջ կյանքում. դա հայ բժշկի երդումն է: Տվեք, ընդունեք այսօր այդ երդումը և միշտ հավատարիմ եղեք դրա իմաստուն խոսքերին: Սիրելի շրջանավարտներ, սիրելի երիտասարդ կոլեգաներ, ընդունեք մի կարևոր խորհուրդ ձեր ուսուցիչներից, ձեր ավագ ընկերներից՝ երբեք մի բավարարվեք ձեր ստացած գիտելիքներով ու մասնագիտական ունակություններով: Սովորեք, զարգացեք և կատարելագործվեք ամբողջ կյանքի ընթացքում, և ձեր կյանքը կդառնա հետաքրքիր, իմաստալից, իսկ իրենց կյանքը ձեզ վստահած մարդիկ կլինեն ապահով ձեռքերում: Եվ միշտ հիշեք, որ հաջողությունն ընտրում է պատրաստվածներին»:

Ռեկտորը շրջանավարտներին փոխանցեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, բուհի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքները:

Իր երիտասարդ գործընկերներին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներինՇրջանավարտներին օրհնեց և հայրապետական բարեմաղթանքը հղեց Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը. «Բժշկությունը մի մասնագիտություն է, որը չի ճանաչում ոչ մտերիմ, ոչ հարազատ, ոչ թշնամի: Սիրելի շրջանավարտներ, ես վստահ եմ, որ ոչնչով հնարավոր չէ վարձահատույց լինել բժիշկներին՝ իրենց առաքելության համար, ձեր այն տառապալից, դժվարին ջանքերի համար, որոնք ի գործ եք դնելու մարդկանց օգնելու նպատակով: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, և թող Աստված օրհնի ձեր ուղին»:

Այնուհետև շրջանավարտները երդվեցին լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդներ: Երդման արարողությունից հետո այն շրջանավարտներին, որոնք ուսման տարիներին ցուցաբերել են փայլուն առաջադիմություն, ամփոփիչ քննական հանձնաժողովների նախագահները հանձնեցին առաջին կարգի (կարմիր) դիպլոմներ:

 

ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին


Դիպլոմների հանձնումից հետո շրջանավարտներին տեսաշարով իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեցին ԵՊԲՀ ֆակուլտետների դեկանները:


Հանդիսավոր նիստի պաշտոնական մասին հաջորդեց տոնական հատվածը՝ համերգային և հումորային ծրագրով, որն ապահովեց մասնակիցների և հյուրերի բարձր տրամադրությունն ու միջացառման ջերմ մթնոլորտը:

 

ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին

 

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ